ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հանգիստ թողեք Օսկանյանին

Հանգիստ թողեք Օսկանյանին
28.03.2013 | 15:41

Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ «վերակենդանացնում» Վարդան Օսկանյանին պատկանող «Սիվիլիթասի» գործը՝ մեղադրելով նրան փողերի լվացման մեջ: Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ Եվրամիության երկրների դեսպաններն են միջամտել. մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանն իր մտահոգությունն է հայտնել քննության օրինականության վերաբերյալ: Դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել նաև Լեհաստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի դեսպանները, ԵՄ ներկայացուցիչը: Մի՞թե այսքան ժամանակ ԱԱԾ-ն չկարողացավ պարզել՝ մեղավո՞ր է Վարդան Օսկանյանը, թե՞ ոչ, որ ամեն ինչ հասել է դեսպանների միջամտությանը: Եթե իշխանության քայլերը միտված են նրան, որ Վարդան Օսկանյանից կերտեն քաղհալածյալ, որ «նեղը գցեն» այն կուսակցությանը, որին նա անդամակցում է, ապա դա անչափ չհաջողված փորձ է: Վարդան Օսկանյանն ու իր հարազատ ԲՀԿ-ն հետաքրքրում են միայն Հայաստանի այն քաղաքական սուբյեկտներին, որոնց հետ ժամանակ առ ժամանակ բախվում են միմյանց շահերը, բայց ոչ՝հանրությանը: Եթե Վարդան Օսկանյանին ձերբակալեն, եթե նրանից փորձեն կերտել քաղբանտարկյալի կերպար, ապա դա միայն շատ քչերին կարող է հուզել: Հասարակության ակտիվ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող հատվածը հաստատ դուրս չի գա փողոց՝ Վարդան Օսկանյանի նկարով և չի պահանջի նրա ազատությունը: Դա միայն կարող է սև բիծ գցել այն իշխանության վրա, որը զբաղված է Վարդան Օսկանյանով: Նորից հայտարարություններ կհնչեն, նորից արևմտյան երկրների դեսպանները դա կորակեն որպես հետապնդում՝ աչք փակելով Վարդան Օսկանյանի անցյալի գործունեության վրա: Այնպես որ, հանգիստ թողեք Օսկանյանին, նա իշխանափոխություն իրականացնելու համար չափազանց անհաջող գործիք է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ